Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին:
ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ