Եվրամիությունը խոստացել է լուծում գտնել Ուկրաինային 90 միլիարդ եվրո փոխանցելու համար
Աշխարհ
Կիևը կստանա Եվրամիության կողմից խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկը, սակայն դա ավելի երկար կտևի, քան սպասվում էր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան UNIAN-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն պարտավորվել էր տրամադրել 90 միլիարդ եվրո, և «այն կտրամադրվի»։ Դեսպանը նշել է, որ ուշացումը պայմանավորված էր անդամ պետություններից մեկի խոչընդոտելով, սակայն ԵՄ-ն «շատ լավ է ելք գտել դժվար իրավիճակներից»։
«Հիշո՞ւմ եք Նիդեռլանդներում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի դեմ հանրաքվեն։ Մեզ հաջողվեց հաղթահարել դա։ Հետևաբար, ես վստահ եմ, որ այս անգամ էլ լուծում կգտնենք։ Պարզապես մի փոքր ավելի երկար կտևի։ Ես լիովին համոզված եմ, որ այս 90 միլիարդ եվրոն կստացվի, քանի որ դրանք կարևոր են և՛ բյուջեի, և՛ բանակի համար», - հայտարարել է Մատերնովան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ