ԹԱՐՄԱՑՎԱԾ. Վրաերթ` Արտաշիսյան պողոտայում. վարորդը դիմել է փախուստի (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշիսյան փողոցի 53/14 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական' դիմել է փախուստի:
Հետիոտնը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները' Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի և պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագիտական կենտրոնի աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Արդեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանություն ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ պարզելու համար մահացածի ինքնությունը, ինչպես նաև հայտնաբերելու համար վրաերթ կատարողին, ով դիմել էր փախուստի:


































































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել