Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Րիչուլլիին
Դիվանագիտական առաքելություններ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Րիչուլլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արտակ Զաքարյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի աջակցությամբ հնարավոր կլինի զարգացնել եւ ամրապնդել երկուստեք կա պերը: Հյուրի խնդրանքով պարոն Զաքարյանը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին եւ դիրքորոշումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաեւ հայ-իտալական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)