Սերժ Սարգսյանը Դուբլինում երկկողմ հանդիպումներ է ունեցել
Դիվանագիտական առաքելություններ
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)