Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար 

ՀՀ դեսպանը Իտալիայի խորհրդարանում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Դիվանագիտական առաքելություններ

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցել է մարտի 3-ին Իտալիայի պատգամավորների պալատում մեկնարկած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին: Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնակիցների թվում էին և ելույթներով ու ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին, ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն, ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, պատգամավորներ Էմանուելե Ֆիանոն, Միլենա Սանտերինին, սենատոր Գաբրիելե Ալբերտինին, Էդուարդո Էռենեկյանը (որպես Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ), Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, ցեղասպանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

Ելույթ ունեցողներից շատերն անդրադարձան Հայոց ցեղասպանությունը, իսկ պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին և ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն հատուկ ընդգծեցին, որ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը սահմանելիս նկարագրել է նաև Հայոց ցեղասպանությունը:

Դեսպան Ղազարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ցեղասպանություններ վերապրողները և նրանց սերունդները կրում են ոչ մեկ, այլ երեք պատասխանատվություն՝ պայքար հիշողության համար, պայքար ժխտողականության դեմ և պայքար ցեղասպանությունների կանխարգելման համար: Նա մեծապես կարևորեց ցեղասպանության կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթությունը, հատկապես՝ կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպան Ղազարյանը խոսեց ցեղասպանությունների կանխարգելմ ան գործում Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարած աշխատանքների, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի հեղինակման մասին, որը 2013թ. միաձայն ընդունվել է Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում:

Ռուանդայի ներկայացուցիչ Ֆրանսուա Կանկինդին իր ելույթում հայտարարեց, որ եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կդառնա «Առաքյալ կառավարություն»: Նրա խոսքերը գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեցին բուռն ծափահարություններով:

Մարտի 6-ին դեսպան Ղազարյանը Միլանում մասնակցեց «Ազգի Առաքյալների» եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը (այն հիմնվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 2012թ. և անցկացվում էր 2-րդ անգամ): Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգի Առաքյալների այգի» միջազգային ասոցիացիայի կողմից՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Միլանի քաղաքապետարանի համագործակցությամբ, Իտալիայի հայ համայնքի, Միլանի արքեպիսկոպոսարանի և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Միջոցառման ժամանակ տարբեր ազգերի 6 ներկայացուցիչների, որոնց թվում էր շվեյցարացի միսիոներ Բեատրիս Ռեհները, ով հայոց ցեղասպանության օրերին Հալեպում փրկել էր հարյուրավոր հայ որբերի կյանքը, շնորհվեց «Ազգի Առաքյալի» կոչում և նրանց պատվին Միլանի «Ազգի Առաքյալների այգում» տնկվեցին 6 ծառեր և տեղադրվեցին հուշատախտակներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան, քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Լիցցոն, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, Միլանի արքեպիսկոպոսի և «Նելսեն Մանդելա հիմնադրամի» ներկայացուցիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը
Ամենադիտված