Հայաստանը կզարգացնի իր մարզական կապերը Քուվեյթի հետ
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի /ՀԱՕԿ/ պատվիրակությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մարտի 30-ին կմեկնի Քուվեյթ:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Քուվեյթ կայցելի ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի (ԱՕԿՄԱ) նախագահ, շեյխ Ահմադ ալ Ֆայադ ալ Սաբահի հրավերով:
ՀԱՕԿ պատվիրակությունը Քուվեյթում հանդիպումներ կունենա այս երկրի մարզական ղեկավարների և աշխատակիցների հետ, կծանոթանա տեղի մարզական կառույցներին և այս երկրում սպորտի դրվածքին:
Հայաստանի և Քուվեյթի սպորտի պաշտոնյաները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացման հետ կապված հարցերը:
Այս առումով տեղեկացնենք, որ Հայաստանի և Քուվեյթի միջև որոշ մարզական կապեր արդեն իսկ ստեղծվել են, մասնավորապես, այս երկրում աշխատել են հայազգի մարզիչներ, Քուվեյթի կանանց սուսերամարտի թիմը մասնակցել է Երևանում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարին և այլն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)