Հայաստանը հույս ունի մայիսին ստորագրել Մաքսային միությանը միանալու վերաբերյալ փաստաթղթերը. Նալբանդյան
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանը հույս ունի այս տարվա ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները, որպեսզի արդեն մայիսին ստորագրի այդ կազմակերպությանը միանալու վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ապրիլի 2-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջև:
«Ակնկալում ենք ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքը: Հուսով եմ, որ արդեն մայիսին մենք կկարողանանք ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու վերաբերյալ փաստաթղթերը»,-ասել է նախարարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)