ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր' հունիսի 2-ին, աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
Արմեն Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսորԼեոնիդ Ռոշալի հետ: Նախարարը նաև կայցելի Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)