ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մեկնել է Հունաստան
Դիվանագիտական առաքելություններ
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր' հունիսի 4-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության լրատվության վարչությունից, պատվիրակությունը մասնակցելու է Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Նիստը կանցկացվի հունիսի 5-6-ը Կրետե մարզի վարչական կենտրոն Հերակլիոնում: Միջոցառմանը կմասնակցի Բելգիայի, Կանադայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հայաստանի և ևս 15 երկրի համանուն ծառայության պատվիրակություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)