Ջոն Հեֆերնը մոտ մեկամսյա բացակայությունից հետո վերադառնում է Հայաստան
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շուրջ մեկ ամիս հայրենիքում գտնվելուց հետո վերադառնում է Երևան: Այս մասին ԱՄՆ դեսպանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Երևան վերադառնալու ճանապարհին եմ: Համագործակցությանն ուղղված հիասքանչ հանդիպումներ եմ ունեցել Լոս Անջելեսում, Բոսթոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում: Հիասքանչ ընտանեկան հարսանեկան շաբաթ էր»,- գրել է Հեֆերնը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Միացյալ Նահանգներ էր մեկնել մայիսի 17-ին` մի շարք քաղաքներում հնարավոր գործընկերների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել էին, որ հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ էր ունենալու մայրաքաղաք Վաշինգտոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)