Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Արցախ
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը և Խաչատուր Քոքոբելյանը, հունիսի 13-ին կմեկնի ԼՂՀ: Արցախում կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը' ընդլայնված կազմով: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)