ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Պրահա
Դիվանագիտական առաքելություններ
Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ:
Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտիվացման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)