Էդվարդ Նալբանդյանն ու Ջոն Քերին կարճատև զրույց են ունեցել
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նրանք շփվել են ՆԱՏՕ-ի կողմից կառավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) նախարարական հավաքի ընթացքում` Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
ISAF-ի արտաքին գործերի նախարարները հավաքվել են քննարկելու Անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելության առաջընթացն ու հետագա ծրագրերը:
Սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր-ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)