ԱԺ պատվիրակությունն Օտտավայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԺ պատվիրակությունը' ի դեմս պատգամավորներ Մարգարիտ Եսայանի (ՀՀԿ), Մնացական Մնացականյանի (ՀՀԿ) և Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), հուլիսի 4-9-ը Օտտավայում առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին: Հուլիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պատգամավորների հանդիպումը Օտտավայում հայ համայնքի հետ: Պատգամավորները հանգամանալից անդրադարձ են կատարել հայկական պատվիրակության մասնակցությանը խորհրդարանական վեհաժողովին և արդյունքներին, որին հաջորդել է հարց ու պատասխանը: Այնուհետև, պաշտոնական ընդունելության ժամանակ ներկաները հնարավորություն են ունեցան անմիջականորեն շփվելու պատվիրակության անդամների հետ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան