«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար 

Հայաստանի և Ուրուգվայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել

Դիվանագիտական առաքելություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկան երկկողմ հանդիպման արդյուքներով համատեղ հայտարարություն են ընդունել: Հայաստանի և Ուրուգվայի նախագահների հայտարարության մեջ ասված.

«Հայաստանի Հանրապետության նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝ վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը, առաջնորդվելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում արձանագրված հիմնարար սկզբունքներով, գաղափարներով և նպատակներով, ընդունելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատ տնտեսության արժեքները, սկզբունքներն ու նորմերը, նպատակ ունենալով որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ուրուգվայական հարաբերությունների ողջ շրջանակը,

Պայմանավորվեցին շարունակել և ընդլայնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր մակարդակների խորհրդատվությունները Հայաստանի և Ուրուգվայի միջև, ավելի ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների և միջազգային համաժողովների շրջանակներում, հնարավոր բոլոր միջոցներով քաջալերել և խթանել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

Համաձայնվեցին,

1. երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության վերաբերալ՝ լիարժեք օգտագործելով և օպտիմալացնելով առկա պատկառելի ներուժը: Այս կապակցությամբ պատրաստակամություն հայտնեցին պայմաններ ստեղծել երկու երկրների միջև գործարար կապերը խրախուսելու, առևտրի ծավալներն էապես ավելացնելու համար,

2. Օգտվել երկկողմ հարաբերությունների զարգացման այս հիանալի պահից՝ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանություններ բացելու հնարավորությունն ուսումնասիրելու վերաբերյալ

Գոհունակություն հայտնեցին ՀՀ նախագահի այցի շրջանակում չորս նոր պայմանագրերի ստորագրման կապակցությամբ և համաձայնվեցին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ:

Կարևորեցին Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, մասնավորապես՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան 2012 թվականին և Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Ուրուգվայ 2013 թվականին: Կողմերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ուրուգվայ և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:

Նշեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց հետագա խորացման համար:

Շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորելու անհրաժեշտությունը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Հայկական կողմը գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ուրուգվայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշման համար, արժևորեց Ուրուգվայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպես նաև հօգուտ հակամարտության արդարացի լուծման Ուրուգվայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները:

Ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների անաչառ տեսակետ ունենալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև երկխոսության և բանակցությունների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար:

Ընդգծեցին Հայաստանի նկատմամբ տնտեսական պարտադրման միակողմանի միջոցների, այդ թվում՝շրջափակումների, ճանապարհների արգելափակման, տնտեսական մեկուսացման անընդունելիությունն ու միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից անօրինականությունը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված հանցագործությունը: Հայկական կողմը երախտագիտությամբ հիշատակեց, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպես նաև ողջունեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու Ուրուգվայի իշխանությունների որոշումը և այդ հարցում Նախագահ Խոսե Մուխիկայի անձնական ավանդը:

Խոր մտահոգություն հայտնեցին Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, և իրենց աջակցությունը հայտնեցին արաբական այդ երկրում խաղաղության և կայունության վերականգնմանը միտված միջազգային բոլոր ջանքերին: Կողմերը հատուկ կարևորեցին սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը. այս առումով հայկական կողմը բարձր գնահատեց Նախագահ Խոսե Մուխիկայի նախաձեռնությունը՝ Ուրուգվայում ընդունելու 120 սիրիացի քաղաքացիներին, հատկապես երեխաներին, որոնք պատսպարված են ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի ճամբարներում

Բարձր գնահատեցին և ողջունեցին այն կարևոր դերը, որը երկկողմ հարաբերություններում խաղում է Ուրուգվայի հայ համայնքը և պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել հայ-ուրուգվայական կապերի ամրապնդմանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:

Ստորագրված է Մոնտևիդեոյում, 2014թ. հուլիսի 9-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու
Ամենադիտված