Բակո Սահակյանն ընդունել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
Դիվանագիտական առաքելություններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության և հասարակության միջև կապերի ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության և պետականաշինության գործում՝ ընդգծելով, որ այն եղել է և կմնա համայն հայության համախմբման, ազգային ինքնության պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)