Բակո Սահակյանը բարձր է գնահատում Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում
Դիվանագիտական առաքելություններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդության հայեցի դաստիարակությանը և պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է Մոսկվայի հայ երիտասարդական միության աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)