Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրահանձնաժող ովի Բարձրագույն կրթության արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրելի և բարձրագույն կրթության և Էրազմուս ծրագրի ղեկավար պարոն Ադամ Թայսոնի հետ: Կքննարկվեն նաև Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված այլ հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)