Սեյրան Օհանյանն ու Իրակլի Ալասանիան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Դիվանագիտական առաքելություններ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան սեպտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)