Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Նախատեսված են երկ կողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)