Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ 

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

Դիվանագիտական առաքելություններ

Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը' Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, և մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ:

Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:

Անկախության 23 տարիների ընթացքում, իհարկե, շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավել ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու համար և բավականաչափ կազմակերպված է՝ առկա խնդիրները լուծելու համար: Այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյա երազանքի երկիրն է, որ հաջողվել է ստեղծել, բայց, անշուշտ, այն դեռ լիովին չի ապահովում ապագայի այն պատկերացումը, որը մենք միասին մեզ համար ընտրել էինք: Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք ունենք և այդ ճանապարհին դեռ շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու: Միասի՛ն լուծելու. նույն ոգևորությամբ, նույն միակամությամբ ու միասնությամբ, որով ընտրել ենք մեր ապագան, անկախ երկրի ու հպարտ ժողովրդի ապագան:

ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման և արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, և այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձ համար պատիվ է խոսել այսպիսի հարգարժան լսարանում: Ամերիկահայ համայնքն, իհարկե, առանձնահատուկ տեղ ունի հայրենիք-սփյուռք հարաբերություններում: Այստեղ մենք ունենք աշխարհում ամենակազմակերպված և ամենաազդեցիկ համայնքներից մեկը, որով իսկապես հպարտ ենք: Կարծում եմ՝ այս հանգամանքը լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում, և դրա գիտակցումը մենք տեսնում ենք թե՛ ամերիկահայ գործիչների, թե՛ կազմակերպությունների եռանդուն գործունեության մեջ:

Հայաստանի անկախության վերահաստատումից հետո ԱՄՆ-ի հետ փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվեցին միջպետական ամուր կապեր: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ունենք փոխգործակցության և արդյունավետ շփումների պատկառելի ծավալ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ և ընթանում սերտ գործընկերության ոգով:

Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին իսկ օրերից ցուցաբերել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ազատ տնտեսության հաստատմանն ուղղված ջանքերին: Բարձր ենք գնահատում այն կարևոր ծրագրերը, որոնք Հայաստանում 1992 թվականից ի վեր իրականացնում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը: Երախտապարտ ենք ամերիկյան օրենսդիրներին Հայաստանին և Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար: Եվ, իհարկե, երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում իրենց կարևոր և տեսանելի դերակատարության, Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:

Հայ-ամերիկյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և ԱՄՆ ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, և այդ հանգամանքը նոր հնարավորություններ է տրամադրում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության սերտացման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հորդորում էր բոլորին հաճախ լինել Հայաստանում և վերադառնալով՝ տեսածը պատմել հնարավորինս շատ մարդու, այդ թվում և ոչ հայերի: Պատմել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության, սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ արցախցու անբեկանելի իրավունքի մասին, Թուրքիայի բազմերես դիվանագիտության ու Հայոց հարցի մասին, բայց նաև պատմել այսօրվա Հայաստանի մասին, նրա հարմարությունների, գրավչության և ձեռքբերումների մասին: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան բացասական տեղեկատվություն կա տարածված Հայաստանի և հայկական իրականության մասին: Դրա մի մասն, անշուշտ, կատարյալ անմտություն է, ինչի տարածման վրա միլիոններ է ծախսում «աշխարհի ամենադեմոկրատ երկրներից մեկը»՝ Ադրբեջանը: Նրանից, իհարկե, հետ չի մնում նաև իր եղբայր Թուրքիան: Այս ամենը բոլորս շատ լավ հասկանում ենք:

Սիրելի բարեկամներ,

Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար և ամեն հաջորդ օրը ավելի լավն է լինելու: Հայաստանը շատ լավ երկիր է ու վաղն էլ ավելի լավն է լինելու: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, հայի տունը, ուրեմն նրանից ավելի ջերմ ու հարազատը չկա: Միասին մենք այն նաև ազատելու ենք այսօր առկա բոլոր խնդիրներից ու զարգացման խոչընդոտներից: Հորդորում եմ բոլորին՝ չկասկածել դրանում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Ամենադիտված