Բրյուսելում քննարկվել են Հայաստանում կայանալիք «Եվրանեսթ»-ի նիստի նախապատրաստական աշխատանքները
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Տատյանա Ժդանոկայի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին, քննարկել են 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպել է նաև «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ԵՄ պատվիրակության մեկ այլ անդամ Վիլիա Բլինկեվիչուտեի հետ: Պատգամավոր Բլինկեվիչուտենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավորներ Տատյանա Ժդանոկային և Վիլիա Բլինկեվիչուտեյին հրավիրել է Հայաստան' մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)