Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ:
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Սբ Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան