Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ 

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում էր

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանում: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին մասում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին:

ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով հանդիպումը, նշել է, որ ծանոթ է պրոբացիոն համակարգում վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ ակնկալում է մանրամասն քննարկում, քանի որ Հայաստանը նոր է պատրաստվում ներդնել պրոբացիոն ծառայության ինստիտուտը: Նախարարները փաստել են, որ երկու երկրներն էլ, թեև բարեփոխումների դինամիկ ընթացքին, դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու արդյունավետ համակարգերի կառուցման ուղղությամբ և կան խնդիրներ, որոնք արմատական լուծում են պահանջում: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարը, ներկայացնելով պրոբացիայի համակարգում իրականացվելիք աշխատանքները, նշել է, որ 2014 թվականի սեպտեմբերին պատրաստվել է համակարգի բարեփոխումների փաթեթ, որի ներդրմամբ պրոբացիոն ծառայության արդյունավետությունը էականորեն կբարձրանա:

Գեորգի Մգեբրիշվիլին շեշտել է, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը քրեական պատիժների իրականացման գործընթացում մարդու իրավունքների ապահովումն է, որն էլ հենց այս բարեփոխումների անկյունաքարն է: ՀՀ արդարադատության նախարարը հետաքրքրություն է հայտնել պրոբացիոն համակարգի վրացական տարբերակի հանդեպ՝ նշելով, որ չնայած վրացական համակարգի հիմքում եվրոպական լավագույն փորձն է, այնուամենայնիվ վտահ է, որ գործընկերներին հաջողվել է տեղայնացնել այն: Հովհաննես Մանուկյանը կարևորել է բաց քննարկման ձևաչափը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր երկրի փորձը՝ վեր հանելով սխալները և բացառելով դրանց հետագա կրկնությունը: Նա նշել է նաև, որ պրոբացիոն համակարգի ներդրման հիմնական նպատակը մեկն է՝ մարդկանց հնարավորություն ընձեռել արդյունավետ վերինտեգրվել հասարակություն: Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներն իրենց գործընկերների հետ առավել մանրամասն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն հայեցակարգի նախագծին, քննարկել են Վրաստանի պատժի կատարման համակարգի բարեփոխումները: Քննարկման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին: Գլխավոր դատախազին փոխանցելով հայաստանյան գործընկերոջ ողջույնը՝ ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է հանցագործության դեմ պայքարի գործում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը: Վրաստանի գլխավոր դատախազը նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային առողջ և արդյունավետ համագործակցությանը՝ շեշտելով, որ բարեկամ երկրների միջև հանցավորության դեմ համատեղ պայքարի հարցում չկան չլուծված խնդիրներ, սակայն իրավական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման համար միշտ էլ անհրաժեշտ են պատշաճ ջանքեր գործադրել:

ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է, որ երկու երկրներում էլ իրավական տեղեկատվության փոխանակման հարցում դեռևս անելիքներ կան և համագործակցությունն այս ուղղություններով անհրաժեշտ է խորացնել:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում ընթացող դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հատվածին: Այս համատեքստում փոխանակվել են մասնագիտական կարծիքներ: Կողմերն անդրադարձել են նաև քրեական պատիժների կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության խնդիրներին: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը ևս մեկ անգամ կարևորել է համագործակցությունն ու փորձի փոխանակման արդյունավետությունը:

Հովհաննես Մանուկյանի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցության խնդիրներին:

Հովհաննես Մանուկյանը Թբիլիսիի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետի ողջույնները և հրավերը աշխատանքային այցով այցելել Երևան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է
Ամենադիտված