Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)