Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Դիվանագիտական առաքելություններ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդգարս Ռինկևիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)