Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սկսել ենք չափել զոհերի քանակով

Տարածաշրջան

Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին մեկ տարում շեշտակի աճ է գրանցել: Ընդարձակվել է հրադադարի խախտման աշխարհագրությունը, իսկ լարվածությունն այնքան է մեծացել, որ այն արդեն գնահատում են զոհերի քանակով: Նման կարծիք հայտնեցին փորձագետները հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին նվիրված քննարկման ժամանակ:

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը' ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Ըստ նույն աղբյուրի՝ կանխարգելիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է Արդրբեջանի մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիևի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավելևս' շփման գծում «ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը»:

Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսանկյունից մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ուղղակի լարվածությունն է շեշտակի աճել, և վերջինիս աշխարհագրությունն է ավելի ընդգրկուն դարձել:

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ կարևոր միտում է նկատվում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունն այնքան է մեծացել, որ զոհերի քանակով է որոշվում», - հայտարարեց Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, որը տեղի ունեցավ այս տարվա հունվարի 2-ից՝ ներկայացվելով որպես անվտանգության նկատառումներով արված քայլ, ոչ թե ավելացրեց, այլ պակասեցրեց երկրի անվտանգությունը: «ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պակաս ապահով է անվտանգության տեսանկյունից, քան նախկինում»,- կարծում է վերլուծաբանը:

«Մեդիա կենտրոնի» և Հայաստանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գրասենյակի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի ունեցավ քննարկում «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ ադրբեջանից փորձագետ, լրագրող Շահին Ռզաևը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Շահին Ռզաևի կարծիքով՝ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը զոհերի քանակի աճին բավական ադեկվատ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: «Զոհերի քանակն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել և զինվորներ են մահանում կռվում», - նշեց Ռզաևը՝ հայտարարելով, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ թողել է որոշակի ազդեցություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Դրանով է նա բացատրում Մոսկվայի «ոչ համարժեք արձագանքը» որոշ իրադարձություններին հակամարտության գոտում: Մասնավորաբար, նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանումից հետո Կրեմլի «զուսպ արձագանքը»:

Ադրբեջանում, ըստ բանախոսի, ելնելով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի անարդյունավետությունից, ընդհանրապես կարծում են, որ հայերի հետ քննարկելու բան չկա: Նրա դիտարկմամբ՝ ապագայում լարվածությունը հակամարտող կողմերի միջև դժվար թե պակասի, քանի որ Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, ինչի մասին խոսում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին: Հայաստանի հասարակությունը և ռազմաքաղաքական էլիտան, ըստ պատգամավորի, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ պատերազմն ավարտված չէ, հնարավոր են զոհեր, և պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման տարբեր սցենարների:

Պողոսյանի համոզմամբ՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցով: «Արդբեջանն օգնում է իր մեծ եղբորը (խմբ. - Թուրքիա): Բացի այդ՝ նավթի միջազգային գներն անկում են ապրում, ինչը չի կարող չանհանգստացնել նավթարդյունահանող Ադրբեջանի ղեկավարությանը, և խնդիր կա շեղելու հասարակության ուշադրությունը: Բաքուն կորցնում է իր հմայքը Եվրոպայի համար», - նշեց պատգամավորը:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ լարվածության նախաձեռնողը սահմանին Ադրբեջանն է: «Այն, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, նախաձեռնությունը միշտ գալիս է Արդեբեջանի կողմից: Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, սառեցված չէ», - նշեց քաղաքագետը: Նա հավելեց, որ լարվածություն հրահրելով՝ Բաքուն միևնույն ժամանակ պետք է հասկանա, որ նման կերպ ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն:

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նկատեցին, որ տարեց տարի լարվածությունը բարձրանում է հակամարտող կողմերի միջև, ինչը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հեռու է իր հանգրվանից: Փորձագետները կարծում են, որ քաղաքացիական հասարակության մակարդակում հանդիպումները դրական մթնոլորտ կարող է ձևավորել կողմերի հարաբերություններում, սակայն հակամարտության լուծման տեսանկյունից կարևոր են երկրների քաղաքական ղեկավարությունների կամքը և որոշումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը
Ամենադիտված