Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Բաքու
Տարածաշրջան
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը փետրվարի 16-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցի ընթացքում Զարիֆը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ եւ կքննարկի երկկողմանի համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հեռանկարները:
Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն նաեւ Եվրոպա գազ փոխադրելու Հարավային գազային միջանցքի համակարգում Իրանի մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ Մուհամեդ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով Երեւանում էր եղել ս.թ. հունվարի 27-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան