Ռադիացիոն պաշտպանության վարժանքներ են սկսվել ՀՌՕ-ի զորավարժարաններում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջան
Ռուսաստանի ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պատշպանության ստորաբաժանումների ընդգրկուն վարժանքներ են սկսվել Հարավային ռազական օկրուգի (ՀՌՕ) միանգամից յոթ զորավարժարաններում, այդ թվում՝ Ղրիմում և Հայաստանում: Այդ մասին փետրվարի 2-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից: Վարժանքներում, որոնք կտևեն մինչև փետրվարի վերջը, ընդամենը գործի են դրված 1700 զինծառայողներ և ավելի քան 350 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխինկա:
«Ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետների լայնընդգրկուն դաշտային վարժանքներն սկսվել են Հարավային ռազմական օկրուգի յոթ զորավարժարաններում. Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում, Ղրիմի Հանրապետությունում, Հյուսիսային Օսիայում և Հայաստանում: Հավաքներին մասնակցում են ՀՌՕ-ի, Սևծովյան նավատորմի, Կասպիական նավատորմիկի, ռազմաօդային ուժերի 4-րդ հրամանատաության և հակաօդային պաշտպանության համազորային բանակների ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում ճառագայթումային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները կկատարելագործեն նորմատիվներն սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորագույն և արդիականացված նմուշներով, որոնք Հարավային ռազմական օկրուգում ստացվել են 2012 թվականին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան