Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել
Տարածաշրջան
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մի փոքր թուլացել է, և փետրվարի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը շարունակում է կրակել, սակայն թե' կրակոցների թիվն է նվազել, թե' լարվածությունը:
«Կրակոցներ կան, բայց նախորդ օրերի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է: Հակառակորդը այս պահի դրությամբ սադրանքների չի դիմել»,- հայտնեց Հովհաննիսյանը' հավելելով, որ անցնող շաբաթը հայ-ադրբեջանական սահմանին խիստ լարված էր, և, իր բնորոշմամբ, նման էր «դանդաղ պատերազմի»: «Մեկ քաղաքացիական զոհ, մեկ զինվորի մահ, տարեց պապիկը՝ վիրավոր, հիվանդանոցում է: Մեկ շաբաթվա համար բավական շատ է»,- ընդեգծեց Հովհաննիսյանը' հավելելով, որ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան