Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար 

Ադրբեջանի ՊՆ-ն չի վճարում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և զոհվածների սոցիալական հատկացումները

Տարածաշրջան

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները և զոհվածների (շեհիդների) ընտանիքները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական վճարումները, ինչի պատճառով նրանք պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org լրատվական կայքին հայտնել է «Հայրենական պատերազմի հաշմանդամներ» կազմակերպության նախագահ առաջին կարգի հաշմանդամ Ֆիրիդուն Մամեդովը' նշելով, որ իրենք այդ առնչությամբ արդեն ստորագրահավաք են սկսել:

«Շեհիդների ընտանիքները տարիներով չեն կարողանում ստանալ իրենց հարազատի զոհվելու համար հասանելիք փոխհատուցումը: Փոխհատուցման չափը զոհվածների համար կազմում է ընդամենը 11 հազար մանաթ (մոտ 11 հազար եվրո), իսկ ղարաբաղյան պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամների համար' համապատասխանաբար 8800, 6600 և 4400 մանաթ, բայց կառավարությունը չի ցանկանում վճարել այդ գումարները»,- բողոքել է նա:

Մամեդովը նշել է, որ անցյալ տարվա ակցիաների ժամանակ միտինգավորներին խոստացել էին կարճ ժամանակում վճարել այդ փողերը, բայց դա մինչ օրս չի արվել:

Մամեդովն ասել է, որ զոհվածների ընտանիքներին և ղարաբաղյան հաշմանդամներին պետության կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից դժգոհների մեջ կան մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:

Նրա խոսքով' ներկայումս Ադրբեջանում 13500 զոհվածի ընտանիքներ և ղարաբաղյան պատերազմի 11 հազար հաշմանդամ կա, որոնք 1994 թվականից սկսած չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները:

«Ղարաբաղյան հաշմանդամների մեջ ապրուստի փողից զուրկ, բուժման կարիք ունեցող մեծ թվով քաղաքացիներ կան: Այդ մարդկանց ընտանիքներն ապահովված չեն անհրաժեշտ ապրուստով... Պետության կողմից այդ անտարբերությունն առաջացնում է նրանց խիստ դժգոհությունը»,- նշել է Մամեդովը:

Կայքը հայտնում է, որ 1990-ականների սկզբին զինծառայության կանչված քաղաքացիներն Ադրբեջանի զինված ուժերում ծառայությունն սկսելու պահից պարտադիր կերպով ապահովագրվել են պետության կողմից, ինչի համար կառավարութունը «Ազերսըղորթա» պետական ապահովագրական ընկերության հաշվին փող է փոխանցել:

Ադրբեջանի սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 28-ին զինծառայողներին հատկացված պարտադիր ապահովագրության վճարումների հետ կապված վճիռ է ընդունել: Այդ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդուներ, ինչը չի արվել: Ղարաբաղյան հաշմանդամները և զոհվածների ընտանիքները վճռական են բողոքի ակցիաներ անցկացնելու մեջ' մինչև հասանելիք գումարներն ստանալը:

Կայքը նաև հայտնել է, որ 2000 զոհվածների ընտանիքների և Ղարաբաղի հաշմանդամներին ապահովագրական վճարներ կատարելու վերաբերյալ դատարանի վճիռներ կան հրապարակված:

Նշված փաստերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ նավթադոլարներով արբած Ադրբեջանի իշխանությունների համար ղարաբաղյան պատերազմի շեհիդներն ու հաշմանդամները որևէ կարևորություն չունեն:

Ադրբեջանական կողմը երկրի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ և ՀՀ ՊՆ տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում նախահարձակ հակառակորդը 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 30-ից ավելի զոհ և 27-ից ավելի վիրավոր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ամենադիտված