ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կլինեն Երեւանում
Տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբն այս օրերին Հելսինկիում է: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները ժամանել են Հելսինկի՝ խորհրդատվության համար:
Համանախագահները վերջերս Մյունխենում էին, որտեղ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք, ինչպես այս, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Տադիչի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն էին տարածել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան