Իրադրությունը` սահմանին. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց
Տարածաշրջան
Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն'անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան