Ադրբեջանի ԱԳ նախարարը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Տարածաշրջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես փետրվարի 16-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն, այդ այցը կարևոր նշանակություն ունի՝ նկատի առնելով Ադրբեջանի և Վրաստանի միջև հաստատված ռազմավարական ու բարեկամական հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով այն, որ հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում մի շարք ուղղություններում, այդ թվում՝ Էներգետիկայում և տրանսպորտի բնագավառում:
Կերեսելիձեի խոսքով՝ այցի ընթացքում պլանավորված է նրա հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումներ են ծրագրված նաև Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ:
Դրանց ընթացքում կքննարկվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան