Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Տավուշում
Տարածաշրջան
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 23-ին' տեղական ժամանակով ժամը 12.05-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում, մասնավորապես, Տավուշի մարզում' 3-4 բալ ուժգնությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան