Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր
Տարածաշրջան
Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը Սումգայիթյան ջարդերի 27-րդ տարելիցի առիթով կոտրել է մի շարք ադրբեջանական կայքեր:
Խմբի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Այս անգամ հարձակվել ենք ևս մի շարք ադրբեջանական կայքերի վրա Սումգայիթի ջարդերի օրվա համար, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։
Մենք չենք մոռանում ոչ մի բան, չենք մոռանում այն անմեղ մարդկանց, ովքեր մահացան առանց պատճառի»:
Կոտրված կայքերի շարքում է Բելգիայում Ադրբեջանի դեսպանության կայքը, կենտրոնացված գրադարանային հարթակը և այլն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան