Ադրբեջանի երկաթուղայինները չեն մասնակցի ԱՊՀ երկաթուղայինների երևանյան հավաքին
Տարածաշրջան
Ադրբեջանի երկաթուղայինները չեն մասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի գծով խորհրդի ուղևորային տնտեսության գծով հանձնաժողովի այսօր Երևանում բացվող 15-րդ նիստին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն' հղում կատարելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությանը:
ԱՊՀ երկաթուղայինների երևանյան նիստին կմասնակցեն Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: Նիստն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 6-ը:
ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի գծով խորհուրդը հիմնվել է 1992 թվականի փետրվարի 14-ին' երկաթուղային տրանսպորտի աշխատանքը միջպետական մակարդակով համակարգելու և գործունեության համաձայնեցված սկզբունքներ մշակելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան