Իրանի փոխնախագահ Սոլթանիֆարին կայցելի Ադրբեջան
Տարածաշրջան
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Մշակութային ժառանգության, ձեռքի աշխատանքների արդյունաբերության և զբոսաշրջային կազմակերպության նախագահ Մասուդ Սոլթանիֆարին ապրիլի 2-ին այց կկատարի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այցի շրջանակում Իրանի փոխնախագահը մասնակցելու է Բաքվում անցկացվելիք AITF միջազգային զբոսաշրջության և ճանապարհորդությունների ցուցահանդեսին և մի շարք հանդիպումներ է ունենալու պաշտոնական անձանց հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան