Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է. Դավիթ Բաբայան
Տարածաշրջան
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն արդեն մի քանի օր լարված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ արդեն մի քանի օր է՝ սահմանին լարված է, և հակառակորդը տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը: «Այո, արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, հակառակորդը խախտում է հադադարի ռեժիմը: Իսկ մնացյալ հարցերի կապակցությամբ խորհուրդ կտամ սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրությանը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
ԶԼՄ-ներով տեղեկություն է շրջանառվում, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ղարաբաղյան կողմը մարտի 19-ին երեք զոհ է ունեցել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան