«ՌԴ-ն առավելագույն արտոնություններ է տրամադրում ԵԱՏՄ-ի աշխատանքային միգրանտներին». Ռոմոդանովսկի
Տարածաշրջան
Այն արտոնությունների ծավալը, որոնք Ռուսաստանի իշխանությունները տրամադրում են օտարերկրացի աշխատանքային միգրանտներին, առավելագույնս հնարավորն են և աննախադեպը ԵԱՏՄ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ելույթ ունենալով ապրիլի 14-ին կայացած «Համագործակցությունը միգրացիայի ոլորտում: Արդի միտումները» կլոր սեղանի ժամանակ:
«Նշեմ, որ այն արտոնությունների ծավալը, որոնք ԵԱՏՄ-ի անդամ պետություններից աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին այսօր ՌԴ-ում տրամադրվում են կեցության ռեժիմի և աշխատանքային գործունեության առումով, առավելագույնն են: Այսինքն՝ ո՛չ ԱՊՀ-ի երկրների հետ, ո՛չ էլ հեռավոր արտասահմանի գործընկերների հետ Ռուսաստանը երկկողմ ձևաչափով այսքան զգալի ծավալի արտոնություններ չի ամրագրում»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրներից աշխատանքային միգրանտներն առավելություններից օգտվում են շատ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի թույլատրման փաստաթղթեր չեն ձևակերպում, ունեն միգրացիոն հաշվառման կանգնելու մեծացված ժամկետ, բուժօգնություն են ստանում նույն պայմաններով, ինչ որ ՌԴ-ի քաղաքացիները, կարող են աշխատել ոչ միայն աշխատանքային, այլև քաղաքացիական-իրավական պայմանագրով և այլն:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) գործում է 2015 թվականի հունվարից: Դրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մայիսին ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիր է պլանավորում ստորագրել Ղրղզստանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան