Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Տարածաշրջան
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը' չնշելով այլ մանրամասներ:
Իրանի Mehr լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դեհղանը Բաքվում հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Հանդիպումների և բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային և ռազմական խնդիրների հետ կապված հարցեր:
«Դեհղանի Բաքու այցի նպատակը պաշտպանական և ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձացնելն է»,- նշել է Mehr-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան