Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության հարցում նոր մեթոդներ պետք է կիրառեն. եվրահանձնակատար
Քաղաքական
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին Ռիգայում հայտնել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի բավական վաղուց: ԵՄ-ն փորձում է անել հնարավորը հակամարտության լուծման համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ օգտագործեն դրա լուծման համար: Լավ օրինակ են Բալկանները, որտեղ մենք տեսանք միջսահմանային համագործակցություն: Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ նախագիծն առաջին հերթին կարևոր է երկրների միջև վստահության կառուցման համար: Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան