Ռուս ռազմաօդաչուները Հայաստանում վերսկսել են «МиГ-29» կործանիչներով թռիչքները
Տարածաշրջան
ՌԴ ռազմաօդաչուները Հայաստանում վերսկսել են թռիչքները «МиГ-29» կործանիչներով: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչը:
«Սկզբնական պարապմունքների ընթացքում օդաչուներն իրականացնում են ինքնաթիռների շրջանային և նշված երթուղիներով թռիչքներ։ Կկայանան վայրէջքի և թռիչքի մարզումներ լեռնային շրջաններում»,- նշել է ՀՌՇ ներկայացուցիչը:
Թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստական փուլը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան