Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան
Տարածաշրջան
Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի այցն Ադրբեջան, հաղորդում է ԱՊԱ-ն:
Գործակալության տվյալներով՝ հունիսի 1-ին նախատեսվում են նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին կանցկացվի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս:
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքվում կառույցի նախագծային համակարգողի գրասենյակ:
Հունիսի 2-ին ԵԱՀԿ նախագահը կայցելի Վրաստան, իսկ հունիսի 3-ին՝ Հայաստան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան