Յուրա Մովսիսյանի գոլը հաղթանակ բերեց «Սպարտակին» (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ընդունեց «Ռուբինին»:
Դիմակայությունն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը՝ Զե Լուիշի փոխանցումից հետո, 60-րդ րոպեին, հեղինակեց Յուրա Մովսիսյանը: 86-րդ րոպեից «Ռուբինը» մնաց տաս հոգով` դաշտից հեռացվեց Օլեգ Կուզմինը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը` Մովսիսյանը, 66-րդ րոպեին փոխարինվեց, իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին էր:
Մովսիսյանի գեղեցիկ գոլը կարող եք տեսնել ստորև.


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու