Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ
Ադրբեջան
Ադրբեջանական Azeri Light (LT CIF) տեսակի նավթի գինը, Լոնդոնի սակարանում օգոստոսի 1-ին տեղի ունեցած աճուրդում 2,78 դոլարով կամ 5,1 տոկոսով նվազելով, մեկ բարելի դիմաց կազմել է 51,24 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Report-ը, հայտնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի մարկետինգի և տնտեսական գործողությունների վարչությունը:
Անցած շաբաթվա վերջին և երեկ ադրբեջանական նավթի մեկ բարելն արժեր 54,02 դոլար:
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը' 19,15 դոլար, գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն գինը' 149,66 դոլար՝ 2008 թվականի հուլիսին:
Օգոստոսի 1-ի դրությամբ' միջազգային սակարաններում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժեր 49,95 դոլար, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելը' 45,39 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 38,76 դոլարով ցածր է:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել