Գոլ խփող հարձակվողը միշտ էլ հաճելի է. Յարցևը՝ Մովսիսյանի մասին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Գեորգի Յարցևն անդրադարձել է մոսկովյան թիմի՝ «Ռուբինի» դեմ հանդիպմանը և գնահատել Յուրա Մովսիսյանի խաղը:
«Գոլ խփող հարձակվողը միշտ էլ հաճելի է: Նշանակում է՝ Յուրան մարզավիճակ է ձեռք բերում, իսկ դա իր հերթին ուժեղացնում է «Սպարտակի» հարձակվողական ներուժը: Ինձ թիմի խաղը դուր եկավ: Թիմն իր պահերը իրացնելիս դեռ կաղում է, բայց դա կկարգավորվի: Մովսիսյանի՝ ենթահարձակվողի դիրքում խաղալն Ալենիչևի գաղափարն է»,- Յարցևի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
Հիշեցնենք, որ Ալենիչևի թիմի հաղթել է նվազագույն հաշվով, իսկ գոլը իր հաշվին գրանցել է Յուրա Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու