Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Օգոստոսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթ թաղամասում այրվել է 2000 քմ, Թումանյան թաղամասում' 2000 քմ, Թբիլիսյան խճուղում' 200 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում' 300 քմ, Զեյթունի գերեզմանատանը' 20 քմ, Լենինգրադյան փողոցում' 100 քմ, Բագրևանդ փողոցում' 30 քմ, Էրեբունի փողոցում' 3000 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Աբովյան քաղքում այրվել է 5000 քմ, Բջնի գյուղում' 1 հա, Բալահովիտ գյուղում' 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին' 13.5 հա, Լուսակերտ գյուղում' 1 հա, Ակունք գյուղում' 4000, Արամուս գյուղւոմ' 1 հա, Աբովյան-Արզնի ավտոճանապարհին' 100 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին' 1000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին' 1 հա և 2000 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում' 200 հակ, Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ, Այնթապ գյուղում' 100 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում' 2000 քմ, Ուշի գյուղում' 2000 քմ, Թաթուլ-Արտենի ավտոճանապարհին' մոտ 6 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին' 5 հա, Գեղարքունիքի մարզի Զոլաքարի սարերում' 0.5 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում' 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում' 500 քմ, Տավուշ (Բերդ) քաղաքում՝ 4000 քմ, Ազատամուտ գյուղում' 100 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում' 1.5 հա, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում' 2 հա խոտածածկ տարածք:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ