58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին 

Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուեյանի պաշտոնանկությունը պահանջող կազմակերպության մասին Մշակույթի նախարարությունում չեն լսել

Հասարակություն

ՀՀ մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում Օձուն համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը' անդրադառնալով «Օձուն» տեղեկատվական կենտրոն կոչվող կազմակերպության մեղադրանքներին:

«Որպես ոլոտային փոխնախարար, նախարարության ներկայացուցիչ, հուշարձանների ոլորտի պատասխանատու ուզում եմ փաստել, որ վերականգնման աշխատանքները կատարվել են նախագծով, որը հաստատված էր եռակողմ պայմանագրի շրջանակում: Այն կնքվել էր մշակույթի նախարարության, Մովսես Ձավարյանի ստեղծած բարեգործական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են և խստորեն վերահսկվել են: ՀՀ մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում նախագիծը, շինարարությունը, աշխատանքները, շնորհակալ է բոլոր մասնակիցներին, որոնք իրենց բարոյական, հոգեբանական և ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել: Իրականացվել է մեզանում լավագույն վերականգնման փորձը , որը շատերին հպարտությամբ ցույց ենք տալիս որպես մեր երկրի այցեքարտ»,-նշեց Արև Սամուելյանը:

Նրա խոսքով' վերջերս Վրաստանի մշակույթի նախարարը Հայաստան էր այցելել և ցանկություն ուներ վերականգնում անցած հուշարձաններից տեսնել, և նրան առաջին հերթին Օձուն են տարել:

Անդրադառնալով «Օձուն» տեղեկատվական կենտրոն կազմակերպության մեղադրանքներին, թե իբրև բարերար Մովսես Ձավարյանը պատմել է, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ է ստեղծել մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, Արև Սամուելյանն ընդգծեց, որ նմանատիպ խոսակցություններն անհիմն են և անախորժ:

«Խոսակցությունները կարծես թե վերականգնման ընթացքին որևէ ձևով չեն վերաբերում և չեն էլ կարող: Եթե մասնագիտական հարց լինի, թե ես, թե մեր մասնագիտական խումբը պատրաստ ենք պատասխանել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ աննախադեպ ներդրումային ծրագիր է իրականացվել, շուրջ 300 միլիոն դրամ է ծախսել բարերարը, մենք շնորհակալ ենք նրան աշխատանքի համար: Հարց է ծագում' ո՞ւմ է ձեռնտու այս անհիմն խոսակցությունը»,-նշեց Սամուլյանը' հավելելով, որ նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտել' ավելին, աջակցել է:

«Վերականգնումն ամբողջ աշխարհում կարևոր գործընթաց է: Երբևիցե ընթացքում չի եղել անհանգստություն, հիմա ավարտվել է, ասում են' կարո՞ղ է խոչընդոտել են: Ո՞ւր են ապացույցները, որ խոչընդոտել են, հակառակ ապացույցներ կարող ենք բերել' երբ թույլտվության համար դիմել են, արագ ստացել են այն»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը 5000 ստորագրություն է հավաքել պահանջելով պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանին և Արև Սամուելյանին «խայտառակ վերաբերմունքի համար», փոխնախարարը նշեց, որ խիստ կասկածում է որ նման կենտրոն կա:

«Ոչ մարզպետարանը, ոչ համայնքի ղեկավարը տեղյակ չեն' ովքեր են «Օձուն» տեղեկատվական կենտրոնի հետևում: Շատ պարզ բան ասեմ'լոռեցիներից երբևիցե մեկը չի մտել շինհրապարակ ու չի ասել' ինչով կարող ենք օգնել: Այդ 5000-ից յուրաքանչյուրը 1000 դրամ կարող էր տրամադրել' օժանդակելու մեկ այլ հուշարձանի վերականգնմանը»,-նշեց նա:

Արև Սամուելյանը հավելեց, որ բարերարի հետ ընդհանուր ծանոթ են ունեցել, և իրենց ցանկությունները զուգահեռ են եղել:

«Եթե որոշվի, որ ինձ պաշտոնանկ անեն, չէի ցանկանա, որ նման թյուր, կեղծ բանի պատճառով լինի: Պաշտոնը ծանր պարտականություն է: Ինչքան բարձր, այնքան պատասխանատու ու ծանր: Չգիտեմ, ինչո՞ւ է հենց Օձունի հետ կապված խնդիրը: Չեմ կարծում, որ լոռեցիներն անքան պարապ են, որ զբաղվեն նման բաներով, ինչ-որ մեկի կամ խմբի շահեր են հետապնդում»,-եզրափակեց նա:

«Օձուն» տեղեկատվական կենտրոնն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ նամակ-խնդրագիր է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որի տակ ստորագրությունն են դրել մոտ 5000 լոռեցիներ: «Չնայած մշակույթի նախարարության տարածած անհամոզիչ ու չփաստարկված «պարզաբանումներին», բարերարը պնդում էր, որ նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բար երարը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով: Պահանջում ենք պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պահպանության համար պատասխանատու նրա տեղակալ Արև Սամուելյանին այս խայտառակ վերաբերմունքի համար»,- ասված էր հայտարարության մեջ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին
Ամենադիտված